ՓԱՐԻԶ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանությունը Հաագայի կայարանում կալանել է մի մարդու, որը, ինչպես ենթադրում են, այսօր ռումբ է պայթեցրել Թուրքիայի դեսպանատան մուտքի մոտ։ Այդ մասին հաղորդել է Նիդեռլանդների ՆՕՍ ռադիոհաղորդումների կորպորացիան։ Ձերբակալվածի ձեռքերն ու դեմքը խիստ այրված էին։ Հաագայում Թուրքիայի դեսպան Թաքան Իլդեմը տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է, որ այսօր առավոտյան դիվանագիտական ներկայացուցչություն այցելածներից մեկը մի քանի հարցեր է տվել աշխատակցին, իսկ այնտեղից դուրս գալիս գործողության մեջ է դրել պայթուցիչ սարք։ Պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել, շենքին աննշան վնաս է հասցվել։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։ Պայթյունից հետո դեսպանատան մուտքի մոտ ոչ մեծ հրդեհ է բռնկել, որն արագորեն մարվել է։