2003 թ. նոյեմբերի 4-ին «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավարությունըՙ կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանի գլխավորությամբ, հանդիպեց Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ղեկավարության հետՙ ի դեմս կուսակցության համանախագահներ Հարություն Առաքելյանի ու Մեխակ Գեւորգյանի։
Քննարկվեցին երկու կուսակցությունների հետագա համագործակցության, երկրի ներքաղաքական կյանքին, տարածաշրջանային խնդիրներին, միջազգային հարաբերություններին վերաբերող, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Կողմերը պայմանավորվեցին հանդիպումները դարձնել շարունակական։
«ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության մամլո ծառայություն