Ռ. Մավիսակալյանի մահվան առթիվ
«Ազգ» թերթի օնլայն էջում կարդալով Ռ. Մավիսակալյանի մահվան գույժը, չգիտեի կոնկրետ ում հղեմ իմ անկեղծ ցավակցությունները, ուստի որոշեցի դիմել Ձեզ», գրում է Բրուքլինից (Նյու Յորք, ԱՄՆ) Զարմինե Պողոսյանը եւ ավելացնում, որ «նա լրատվության ասպարեզում նոր մակարդակ բերեց եւ ինչպես «Ազգ»-ում էիք նշել, դարձավ հեռուստատեսային բարձրորակ լրագրության ճարտարապետը։ Տարիներ առաջ ես բախտավորություն ունեցա հանդիպելու նրան եւ հրավիրելու մեր դպրոցՙ Բեյսայդի (Նյու Յորք) Սուրբ նահատակաց ամենօրյա վարժարան, որի տնօրենն էի այդ ժամանակ։ Ինչպիսի՜ մակարդակ նա ցուցաբերեց այնտեղ»։
Զարմինե Պողոսյանն իր ցավակցական երկտողը ավարտում է անգլիատառ հայերենով գրված հետեւյալ տողերով. «Աստված հոգին լուսավորե եւ հարազատներուն մխիթարություն պարգեւե։ Ձեզի վշտակից Զ. Պ.»։