«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2003-11-01 | #201, 2003-11-04 | #202, 2003-11-05


ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԿԲ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

ԿԲ մամուլի ծառայությունը հրապարակում է ֆինանսական շուկայում ԿԲ գործառնությունների տոկոսադրույքների սահմանման վերաբերյալ ԿԲ խորհրդի հոկտեմբերի 17-ի նիստում ընդունված որոշման հիմնավորումը։ «Հոկտեմբերի 3-ից 16-ն ընկած ժամանակահատվածում մակրոտնտեսական իրավիճակը եւ ֆինանսական շուկայի միտումները հետեւյալն էին.

Մակրոտնտեսական իրավիճակ։ Ըստ ԿԲ դիտարկումների, այդ ժամանակահատվածում գրանցվել է 0.6% ինֆլյացիաՙ նախորդ ժամանակահատվածի 0.8% ինֆլյացիայի պարագայում։

Բյուջեի միջին օրական հարկային եկամուտները կազմել են 551 մլն դրամՙ նախորդ ժամանակահատվածի 1 մլրդ 221 մլն դրամի դիմաց։

Դրամավարկային քաղաքականություն։ Նշված ժամանակահատվածի ծրագրավորման համաձայն փողի բազան պետք է աճեր 2 մլրդ 979 մլն դրամով եւ հոկտեմբերի 16-ի դրությամբ կազմեր 107 մլրդ 610 մլն դրամ։ Փաստացի արդյունքներով փողի բազան հոկտեմբերի 16-ի դրությամբ կազմել է 102 մլրդ 664 մլն դրամ։

ԶԱԱ-ի ցուցանիշը շեղվել է ծրագրայինիցՙ 419 մլն դրամ նվազման դիմաց նվազել է 1 մլրդ 813 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է եղել 2 մլրդ 426 մլն դրամին համարժեք արտարժույթի վաճառքի իրականացմամբ 1 մլրդ 725 մլն դրամի դիմաց եւ 566 մլն դրամի այլ փոխարկումներով։

Ծրագրավորման համաձայն նախատեսվել էր ԶՆԱ-ի աճ 3 մլրդ 398 մլն դրամի չափով, սակայն արձանագրվել է 154 մլն դրամի նվազում։ Շեղումը պայմանավորված է հետեւյալ բաղադրատարրերի փոփոխությամբՙ կառավարության զուտ պարտավորությունների ցուցանիշն աճել է 19 մլն դրամով, իսկ զուտ այլ ակտիվները 237 մլն դրամովՙ նախատեսված համապատասխանաբար 3 մլրդ 501 մլն դրամի աճի եւ 3 մլն դրամի նվազման փոխարեն։ Կառավարության պարտավորությունների փոփոխությունն իր հերթին պայմանավորված է եղել Կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի 566 մլն դրամի կուտակմամբ, կառավարության դեպոզիտների 586 մլն դրամի նվազումով։ Բանկերի պարտավորությունները նվազել են 410 մլն դրամովՙ ի հաշիվ ավանդների զուտ ներգրավման։ Արդյունքումՙ հոկտեմբերի 16-ի դրությամբ բանկերի պարտավորությունները կազմել են 6 մլրդ 268 մլն դրամ։

Հոկտեմբերի 10-ին նախորդած շաբաթվա ընթացքում փողի զանգվածը (առանց կուտակված տոկոսների) աճել է 1 մլրդ 22 մլն դրամով եւ կազմել 214 մլրդ 729 մլն դրամ։ Շրջանառության մեջ եղած կանխիկը նվազել է 261 մլն դրամով, իսկ ավանդներն աճել են 1 մլրդ 283 մլն դրամով։ Ցպահանջ արտարժութային ավանդներն աճել են 940 մլն դրամով, իսկ ցպահանջ դրամային ավանդներըՙ 1 մլրդ 234 մլն դրամով։ Ժամկետային արտարժութային ավանդներն աճել են 513 մլն դրամով եւ կազմել 47 մլրդ 166 մլն դրամ։ Պայմանավորված վերոգրյալովՙ դրամային զանգվածը նվազել է 431 մլն դրամով եւ հոկտեմբերի 10-ին կազմել 124 մլրդ 554 մլն դրամ։

Ֆինանսական շուկայի միտումներ։ Այդ ժամանակաշրջանում թղթակցային հաշիվների միջին մակարդակը կազմել է 14,675 մլն դրամ, իսկ պարտադիր պահուստավորումըՙ 12.7 մլրդ դրամ։

Ներքին արժութային շուկայում, ՊՊՙ առաջնային եւ երկրորդային շուկաներում դիտվել են հետեւյալ միտումները։

Ներքին արժութային շուկա։ ԿԲ կողմից վաճառվել է 4 մլն 603 հզր ԱՄՆ դոլար 564.94 փոխարժեքով։

Միջբանկային շուկայում գործառնությունների համախառն ծավալը կազմել է 66.8 մլն ԱՄՆ դոլար, որից 35 մլն ԱՄՆ դոլարի առք եւ 31.8 մլն ԱՄՆ դոլարի վաճառքՙ համապատասխանաբար 568.21 եւ 571.21 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Նշված ժամանակահատվածում արտարժույթի շուկայում ձեւավորված ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեքավորվել է 1.7%-ովՙ 570.93 դրամից մեկ ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով մինչեւ 560.84 դրամի։

ՊՊ առաջնային շուկա։ Տեղի է ունեցել ՊԿՊ-երի 2 թողարկում։ Առաջին շաբաթում տեղաբաշխվել են 41-շաբաթյա պարտատոմսերը 600 մլն դրամ ծավալով։ Վերջիններիս նկատմամբ պահանջարկը կազմել է 2 մլրդ 147 մլն դրամ (358%), եւ ձեւավորվել է 10.24% եկամտաբերություն։ Երկրորդ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 52-շաբաթյա ՊԿՊ 600 մլն դրամ ծավալովՙ 10.09% եկամտաբերությունով։

ՊՊ երկրորդային շուկա։ Իրականացվել է 1 մլրդ 410 մլն դրամի գործարքՙ 12.79% միջին կշռված եկամտաբերությամբ։ Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 928 մլն դրամի գործարքՙ 13.63 %-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 482 մլն դրամի գործարքՙ 11.17 %-ով։

Միջբանկային ռեպո գործառնություններ։ Միջբանկային շուկայում իրականացված ռեպո գործառնությունների ծավալը կազմել է 4 մլրդ 852 մլն դրամՙ 7.10% միջին կշռված փոխարժեքով։ Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 3 մլրդ 169 մլն դրամ ծավալով ռեպո գործարքՙ 6.87%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 1 մլրդ 683 մլն դրամ ծավալով գործարքՙ 7.54%-ով։

Հաջորդ երկշաբաթյա ժամանակահատվածի ծրագրավորում։ Հոկտեմբերի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ԿԲ ԶԱԱ-ի ցուցանիշը, ծրագրավորման համաձայն, կաճի 2 մլրդ 772 մլն դրամովՙ պայմանավորված 6 մլրդ 244 մլն դրամի բյուջեի արտարժութային եկամուտների ստացումներով («Լինսի» հիմնադրամ եւ հոլանդական դրամաշնորհներ), 1 մլրդ 683 մլն դրամին համարժեք արտարժույթի վաճառքով եւ 1 մլրդ 836 մլն դրամի արտաքին պարտքի ու տոկոսագումարների վճարմամբ։

Կառավարության զուտ պարտավորությունների ցուցանիշը կնվազի 1 մլրդ 224 մլն դրամովՙ պայմանավորված Կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի կուտակմամբ եւ կառավարության ժամկետային դեպոզիտներից 2 միլիարդ դրամի մարմամբ։

Բանկերի պարտավորությունները կաճեն 832 մլն դրամովՙ ի հաշիվ 1 մլրդ 10 մլն ավանդների զուտ մարմամբ, 822 մլն դրամ հակադարձ ռեպո գործառնությունների մարման եւ 1 մլրդ դրամ ծավալի կնքման։ Արդյունքում այդ ցուցանիշը ժամանակաշրջանի վերջում կկազմի 7 մլրդ 100 մլն դրամ։

Վերոհիշյալ փոփոխությունները կհանգեցնեն ԶՆԱ-ի 439 մլն դրամով նվազման։ Երկշաբաթվա ընթացքում փողի բազան կաճի 2 մլրդ 333 մլն դրամով եւ կկազմի 104 մլրդ 997 մլն դրամ։

Ելնելով ֆինանսական շուկայում տոկոսադրույքների ձեւավորված միտումներից եւ ծրագրված ժամանակահատվածում ԿԲ-ի կողմից դրամային շուկային չմիջամտելու քաղաքականության ուղղվածությունից, ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց տոկոսադրույքները թողնել անփոփոխՙ ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքը սահմանել 9%, լոմբարդային վարկերի տոկոսադրույքըՙ 20% եւ բանկերից ներգրաված ավանդների տոկոսադրույքըՙ 5%։

17.10.2003, ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4