«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2003-11-01 | #201, 2003-11-04 | #202, 2003-11-05


ՋՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՊԱՏՃԱՌՆ

Արզնի գյուղի կոյուղու խցանումն է

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արաբկիր համայնքը սնող ջրատարով մատակարարվող ջրի աղտոտման պատճառն Արզնի գյուղի կոյուղու կոլեկտորի խցանումն է, ինչի հետեւանքով կեղտաջրերն անարգել հոսել եւ լցվել են Արաբկիր համայնքի ջրամատակարարումն իրականացնող Արզնիի խմելու ջրի կարգավորիչ ջրամբար։ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունից տեղեկացանք նաեւ, որ տեսչության եւ ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից արդեն ուսումնասիրվել է վերոնշյալ տեղամասն ու կազմվել է համապատասխան արձանագրություն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4