ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինչպես հաղորդվել է, մայրաքաղաքի Հերացու եւ Կորյունի փողոցների խաչմերուկում երեկ ցերեկը տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով զոհվել Էր չորս քաղաքացի։ Այսօր ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապի վարչությունից Արմենպրեսին հայտնեցին, որ նրանց թիվն ավելացել Է եւս մեկով (անձը չպարզված կին Է)։ Այսպիսով դժբախտ պատահարին զոհ Է գնացել երեք կին եւ երկու տղամարդ, մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ դեռեւս գտնվում են մայրաքաղաքի հիվանդանոցներում։ Հիվանդանոցում Է գտնվում նաեւ ՌԱՖ մակնիշի 65 OT 572 պետհամարանիշի 81 համարի երթուղային տաքսու վարորդ Դավիթ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ երթուղային այդ տաքսին բախվել Էր ճամփեզրին կայանված մարդատար երեք մեքենայի եւ շրջվել։