«Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ն հիմնվել է 2002 թ. օգոստոս ամսին։ Մասնագիտացել է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման եւ կապիտալ շինարարության աշխատանքներում ու տրանսպորտային ոլորտում։ Ընկերությունը ունի հզոր մեքենայական պարկ, որն օրեցօր համալրվում է նոր տեխնիկայով։ Ունենք արտադրական բազա, բետոնահանգույց, ստեղծվում են փայտամշակման եւ բետոնասալիկների արտադրության արտադրամասեր։ Ընկերությունը ունի համահիմնադիրներ, որոնք անուն ու վաստակ ունեցող գործարար ու հայրենասեր մարդիկ են։ Գլխավոր բաժնետերերից մեկը շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեսն է։ Նա նաեւ ժամացույցներ արտադրող «Ֆրանկ Մյուլլեր» շվեյցարական ընկերության բաժնետեր է։ Մյուս բաժնետերն ենՙ Հրաչ Կապրիելյանըՙ Նյու Յորքից, Շելեֆյան Արդենըՙ Շվեյցարիայից եւ, իհարկե, Աստծու կողմից շռայլորեն, մեծ հոգի, աշխատասիրություն եւ մարդկային մեծ բարություն ստացած Արագած Ախոյանը, որը միաժամանակ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է։ Մի փոքր ուզում եմ խոսել Ախոյան եղբայրների մասին, քանի որ անձամբ ես չեմ պատկերացնում Ստեփան եւ Արագած եղբայրներին առանձին, քանի որ նրանց գործն ու կյանքը ամուր կապված են։ «Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ն, որ այսօր տնօրինում է Ա. Ախոյանի եղբայր Ստեփան Ախոյանը, էլի հիմնել են միասին, ունեցել մեծ հաջողություններ, որի արմատը, ինչպես նշում է Արագած Ախոյանը, թիմային աշխատանքն է. Գրիշա Չախոյան, Սերգեյ Դոխիկյան, Ռոբերտ Սուքիասյան, Սերգեյ Եղիազարյան եւ էլի ուրիշներ։ Անընդհատ նոր փնտրտուքների, կատարյալին հասնելու ձգտումով, Ա. Ախոյանի պնդմամբ, «Իտարկո»-ն սկսել է որակի կառավարման ISO 9001-2000 համակարգի ներդրումը։ Կարելի է վստահաբար ասել, որ ISO-ի եւ Ախոյանի պահանջները համապատասխանում են սկզբունքայնությամբ եւ խստապահանջությամբ։ «Իտարկո»-ն արդեն ունի պատմությանը հանձնելու շինարարական օրինակներՙ
1. Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակի խճանկար-գորգը,
2. 1975 թ. կառուցված Արփայի կիրճը հատող մետաղական կամրջի վերանորոգումը, Ջերմուկ քաղաքի կամուրջը,
3. Աշխատանքային օրակարգում է նաեւ «Մետրոպոլ» հյուրանոցի նոր մասնաշենքի շինարարությունը,
4. Դրոյի 24ա հասցեում 9 հարկանի բնակելի շենքի շինարարությունը,
5. Հեռահաղորդակցության շենքի վերանորոգման աշխատանքները,
6. Պ. Սեւակի 9 հասցեում գտնվող բնակելի շենքի շինարարությունը եւ էլի շինություններ ու վերանորոգման աշխատանքներ։
«Իտարկո»-ն մտադիր է այլ շենքեր ու նաեւ թաղամասեր կառուցել, սակայն ղեկավարությունը վերապահումով է մոտենում Երեւանում տարիներ շարունակ բաց երկնքի տակ մնացած 2000-ից ավելի անավարտ բնակելի շենքերի շինարարությանը, եւ, ինչու չէ, նաեւ նոր ձեռքբերումներով ու արդեն ISO-9001-2000 ստանդարտով յուրացված համակարգը ներդնելուց հետո մասնակցել նաեւ միջազգային տենդերներին, անել արդեն շինարարություն նաեւ արտերկրում։
Խորին երախտագիտությունս նաեւ ուզում եմ հայտնել Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամին (ՀՀ ՓՄՁ ԶԱԿ), նաեւ «Հայկոնսալտ» ընկերությանը ի դեմս աշխատակիցներ Պողոսով Գեորգիի, Խլոյան Ռոբերտի, որոնք անվերապահ նվիրումով մեզ հետ ներդնում են ISO-9001-2000 մեջ որակի կառավարման համակարգը։ Մենք միասին մշակեցինք եւ ստեղծեցինք «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի կառուցվածքային սխեմանՙ ամեն մի մանրուք հաշվի առնելով։ Փաստաթղթում հստակեցված է կազմակերպության ամեն մի միավոր, ամեն մի հանգույց, որից հետո ամեն մի միավորի աշխատանքը կանոնակարգվեց եւ հանձնվեց աշխատակիցներին։
Ընթացակարգը սահմանում է որակի համակարգի փաստաթղթեր մշակելու, համաձայնեցնելու, հաստատելու, ինչպես նաեւ դրանց մեջ փոփոխություն մտցնելու, նույնացնելու եւ պահելու կարգը։ Սահմանում է փաստաթղթերով ձեւակերպումը, համաձայն որակի համակարգի պահանջների, ղեկավարության կողմից որակի կառավարման համակարգը պարբերաբար վերլուծելու եւ արդյունավետությունը որոշելու կարգը։ Սահմանում է գործընթացներ մեքենասարքավորումների կանխարգելիչ տեխնիկական սպասարկումներ կատարելու համար։ «Հայկոնսալտի» ընկերների հետ համատեղ մշակել, փաստաթղթավորել, ներդրել եւ աշխատանքային վիճակում ենք պահում «Որակի կառավարման համակարգը», բաղկացած 14 ընթացակարգից եւ գործընթացներից։ Այն մշակվել է հաշվի առնելով ISO-9001-2000 միջազգային ստանդարտում ընդգրկված բոլոր պահանջները եւ նրա գործունեությունը որպես շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություն։
ISO-9001-2000 որակի կառավարման համակարգի անցնելը կարելի է ասել, որ արդի հրամայականն է շուկայական հարաբերությունների մրցավազքում։ Ամեն մի փոքրիկ մասնիկ համապատասխանում է հաճախորդի պահանջներին։ 21-րդ դարում չունենալ այս համակարգը, որը ոչ միայն ստիպում է բարձրացնել աշխատանքի որակը, այլեւ հարկադրում անընդհատ կատարելագործվելՙ կնշանակի հետ գնալ դարի պահանջներից եւ ի վերջո չգրավել առաջատար ու հաստատուն այն դիրքը, որը պահանջում են շուկայական հարաբերությունները։
Հենց այս հաստատակամության ու սկզբունքայնության շնորհիվ վերջերս Ստեփան Ախոյանը ստացավ INTERNATIONAL QUALITY CROWN AWARD ոսկյա կարգի մրցանակը Լոնդոնում։
Պատահական չեն նաեւ գլխավոր տնօրեն Ա. Ախոյանի հաջողությունները, լինելով նկարիչ արվեստագետ եւ ամենակարեւորըՙ գործի վարպետ (օրինակ, օֆիսի սրահի կոր պատի ձեւավորումը արել է իր ձեռքով) եւ չափազանց պահանջկոտՙ մեծ հույսեր ենք կապում ապագայի եւ հեռանկարների հետ։ Ասեմ նաեւ, որ կա մտահղացում սաներին ուսուցանելու, եւ եթե ամեն մի շինարարական կազմակերպություն գոնե 3-4 սան կարողանա կրթել իր միջոցներով, մենք վաղը, մյուս օրը կունենանք որակյալ արհեստավորների մի մեծ դարբնոց։ Այստեղ անհրաժեշտ է պետության աջակցությունը, եւ եթե պետությունը մի փոքր թեթեւացնի հարկային բեռը, ապա այս առաքելությունը «Իտարկոն» կվերցնի իր ուսերին, վստահաբար հայտարարում է գլխ. տնօրեն Արագած Ախոյանը։
Եվ վերջում նորից եմ ուզում նշել վաստակաշատ շինարարներ Ռոբերտ Սուքիասյանի, Գրիշա Չախոյանի, Սերգեյ Դոխիկյանի եւ Սերգեյ Եղիազարյանի անունները, որոնք միասին աշխատել են երկար տարիներ, եւ հենց թիմային այս աշխատանքով է, որ հասել են այս հաջողությանը, որից ծնվել է «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի կարգախոսըՙ «Կկառուցենք Ձեր երազը»։
Շնորհակալություն ՀՀ ՓՄՁ ԶԱԿ-ի ողջ կոլեկտիվին նաեւ այս հայրենանվեր գործի համար։ Շնորհակալություն «Հայկոնսալտի» ողջ ղեկավարությանըՙ ի դեմս Ռոբերտ Խլոյանի եւ Գեորգի Պողոսովիՙ անվերապահ նվիրումով աշխատելու եւ համագործակցելու համար։
Կանաչ ճանապարհ բոլոր նրանցՙ ի դեմս Արագած եւ Ստեփան Ախոյանների, ովքեր զբաղված են հայրենանվեր գործով, ստեղծում են աշխատատեղեր ու նպաստում Հայաստանի բարգավաճմանը եւ զարգացմանը։
ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ