Թուրքական կառավարության խոսնակը երեկ հայտարարեց, որ Անկարան որոշել է ոչ մի զորք էլ չուղարկել հարեւան Իրաք։ Գործնականում արդեն Վաշինգտոնն Անկարային Իրաք զորք ուղարկելու կանաչ լույս չէր վառել, թեեւ մայիսին հենց ամերիկացիներն էին խնդրել Թուրքիային մաս կազմելու Իրաքում գործող կոալիցիոն ուժերին։ Այս հարցում ամերիկյան դիրքորոշման փոփոխությունը, ինչպես նաեւ այժմ Թուրքիայի խորհրդարանի դժվարությամբ կայացրած որոշումից այժմ հրաժարվելը կարելի է բացատրել իրաքյան ժամանակավոր կառավարման խորհրդի բացասական դիրքորոշմամբ։ Այդ խորհրդի անդամները քանիցս զգուշացրել էին Թուրքիայինՙ մի՛ մտեք մեր երկիր։