«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2003-11-06 | #204, 2003-11-07 | #205, 2003-11-08


ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

ՄԱՀ-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ

Նոյեմբերի 9-ին Հայաստան կայցելի Միջազգային արժութային հիմնադրամի (ՄԱՀ) տնօրեն Հորստ Քյոլլերը։ Այդ կապակցությամբ երեկ «Երեւան» հյուրանոցում սեմինար էր հրավիրել կազմակերպության Հայաստանի ներկայացուցչությունը։ Մասնակցում էին ՄԱՀ-ի ներկայացուցիչ Ջիմ Մաքյուն, Հայաստանի գործերով համակարգող Էնրիկո Գելբարը եւ հասարակայնության հետ կապերի մասնագետ Օլգա Ստանկովան։ Վերջինս բավականին ծավալուն ներկայացրեց հիմնադրամի ստեղծման պատմությունը, կառուցվածքը, վարկերի տրամադրման կարգը, հիմնադրամի հիմնական գործառնությունները։ Այնուհետեւ Ջիմ Մաքյուն եւ Էնրիկո Գելբարն անդրադարձան Հայաստանին վերաբերող խնդիրներին։ Էնրիկո Գելբարը հայտնեց, որ հիմնադրամի ներկայացուցիչները Հայաստանի կառավարության հետ քննարկել են 2004 թ. պետական բյուջեն եւ ընդհանուր հայտարարի եկել բոլոր հարցերի շուրջ։ Հիմնական ուշադրությունը եղել է հարկային քաղաքականության եւ սոցիալական ծախսերի առնչությամբ։

Ա. Մ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4