«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2003-11-06 | #204, 2003-11-07 | #205, 2003-11-08


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՏՂԻ ՄԵԿ ԵՐՐՈՐԴԸ ՓՉԱՆՈՒՄ Է

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ներկայումս Հայաստանում արտադրվող պտղի մոտ 33%-ը պահպանման վատ պայմանների հետեւանքով փչանում է, ուստի առաջնային խնդիրներից մեկը սառնարանային պահեստների ստեղծումն է։ Այս մասին հայտնեց գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, Իտալիայի խաղողի ու գինու ակադեմիայի թղթակից անդամ Գեղամ Սնապյանը Երեւանում անցկացված «Հետբերքահավաքի» գիտաժողովում։

Մեկ սառնարանային տնտեսության համար, որտեղ հնարավոր կլինի պահպանել 10-13 հազ. տոննա պտուղ, պահանջվում է 0,5 մլն. ԱՄՆ դոլար։ Հաշվարկների համաձայն ներդրված գումարների վերադարձելիության ժամկետը 2 տարի է։

Գիտաժողովը կազմակերպվել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագրի (USDA MAP) օժանդակությամբՙ գյուղոլորտի մասնագետների, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասնագետների համար։ Նրա հիմնական նպատակը մասնագետների միջեւ գործնական կապերի ստեղծումն է եւ նոր տեխնոլոգիաների մասին իրազեկումը։ Այդպիսի գիտաժողով չէր անցկացվել 25 տարի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4