«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2003-11-06 | #204, 2003-11-07 | #205, 2003-11-08


ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՆՇԱՆԱԿԵԼՙ ՊԱՐԶԵԼՈՒ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐ,, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում տեղի ունեցած վթարի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող մարմինը որոշում է կայացրել դատասանիտարահամաճարակային եւ դատատեխնիկական փորձաքննություններ նշանակելու մասին։

Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանը, դրանք հանձնարարվել են առողջապահության նախարարության եւ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համապատասխան մասնագետներին։ Փորձաքննությունների եզրակացությունների պատասխաններից հետո միայն կճշտվեն ջրի աղտոտման տեղամասերը, պատճառները։

Նշենք, որ մինչ այդ գլխավոր դատախազությունը հարցումներ էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարին, «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տնօրենությանը, զննություններ Էին իրականացվել վթարային բոլոր տեղամասերում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4