ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր առավոտյան ժամը 11.00 -ին Երեւան -Գյումրի ավտոմայրուղու վրաՙ Թալինի շրջանի Մաստարա գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտովթար։ Ինչպես տեղեկացանք ՀՀ պետավտոտեսչությունից, զոհվել է երկու մարդ, եւս երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ։ Տեղացող ձյան պայմաններում ՎԱԶ «21-05» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան։ Ճշտվում են դեպքի մանրամասները։