«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2003-11-08 | #206, 2003-11-11 | #207, 2003-11-12


ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2004 Թ. ԾՐԱԳԻՐԸ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարներ Սերժ Սարգսյանը եւ Սերգեյ Իվանովն այսօր ստորագրեցին մի շարք փաստաթղթերՙ ռազմական եւ ռազմատեխնիկական բնագավառում երկկողմ համագործակցության վերաբերյալ։

Փաստաթղթերից մեկով փոփոխություն Է արվում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանների տեղաբաշխման եւ գործունեության համար հողային տարածքների հատկացման եւ օգտագործման գործող կարգում։

Մյուսը «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին ՌԴ եւ ՀՀ միջեւ 1995թ մարտի 16-ին կնքված արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» է, որը փոփոխություն է նախատեսում համագործակցության մասին առկա երկկողմ պայմանագրի 3-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում։

Մասնավորապես, «1991թ. դեկտեմբերի 29-ին ՌԴ եւ ՀՀ միջեւ կնքված բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին պայմանագրի» բառերը այսօր ստորագրված արձանագրությունում առաջարկվում է փոխարինել «1997 թ. օգոստոսի 29-ին ՌԴ եւ ՀՀ միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի» բառերով։ Նշվում է, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերացման օրվանից։

Երկու երկրների պաշտպանության նախարարներն ստորագրերցին նաեւ «Ռազմական համագործակցության 2004թ ծրագիրը»։

Սերգեյ Իվանովը Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ երեկ այցելեց Մայր աթոռ Մբ. Էջմիածին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4