«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2003-11-08 | #206, 2003-11-11 | #207, 2003-11-12


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԺՆԵՎՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԱԿ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայկական պատվիրակությունըՙ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, կմասնակցի տեղեկատվական հասարակության հարցերին նվիրված ՄԱԿ-ի համաշխարհային գագաթաժողովին, որ կկայանա Ժնեւում դեկտեմբերի 10-12-ը։ Այս մասին հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կոորդինատոր Լիզ Գրանդեն նոյեմբերի 11-ին Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կենտրոնի բացման ժամանակ։ Գագաթաժողովի նպատակն է հեռահաղորդակցությունների զարգացումը եւ Միջազգային հեռահաղորդակցային միության ստեղծումը։ Ենթադրվում է, որ գագաթաժողովին կմասնակցեն 50 պետությունների ղեկավարներ, ինչպես նաեւ գործարար, գիտական եւ հասարակական շրջանակների հազարավոր ներկայացուցիչներ, որոնք կներկայացնեն վերջին նվաճումները հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4