«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2003-11-11 | #207, 2003-11-12 | #208, 2003-11-13


ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոյեմբերի 13-15 Ռուսաստան կատարելիք աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նոյեմբերի 14-ին կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Իգոր Իվանովի հետ, կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, նաեւ միջազգային եւ տարածաշրջանային կարեւորագույն խնդիրներ։ Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյանը հանդիպում կունենա Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ։ Նա ելույթ կունենա նաեւ Մոսկվայի արտաքին հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության առջեւ։ Նոյեմբերի 15-ին Մոսկվայում կկայանա ԱՊՀ երկրներում ՀՀ դեսպանների հավաքՙ ՀՀ ԱԳ նախարարի գլխավորությամբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4