«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2003-11-11 | #207, 2003-11-12 | #208, 2003-11-13


«ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ» ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿՈՎ

«Հզոր հայրենիք» կուսակցությունը հետընտրական Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ երեկ հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ.

«Հզոր հայրենիք» կուսակցությունը խորապես անհանգստացած է հարեւան Վրաստանում տիրող հետընտրական իրավիճակով։ Ապակայունացման ցանկացած դրսեւորում եղբայրական հանրապետությունում չի կարող չմտահոգել, առավել եւս, երբ դրանք ուղղակիորեն առնչվում են Վրաստանի հայ համայնքի կենսական եւ Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերին։

Մենք պարտավոր ենք չվտանգել նախ Վրաստանի, ապա նաեւ մեր երկրի ու Վրաստանում ապրող մեր հայրենակիցների շահերը։ Վստահ ենք, որ Վրաստանի ժողովուրդն ինքնուրույն կկարողանա գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու ճիշտ լուծումներ։

Մենք միաժամանակ դատապարտում ենք առանձին քաղաքական գործիչներիՙ Վրաստանի ներքաղաքական խնդիրներում մտացածին «հայկական գործոն» փնտրելու վտանգավոր նկրտումները։

Կուսակցությունը, կարեւորելով տարածաշրջանային համագործակցության սկզբունքը եւ հարեւան պետությունների հետ բնականոն հարաբերությունների հաստատման քաղաքականությունը, վստահ է, որ Հայաստանի եւ Վրաստանի քաղաքական ուժերը կանեն առավելագույնըՙ չվտանգելու հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը։

«ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության վարչություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4