ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կգան դեկտեմբերի առաջին օրերին։ Այս մասին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն այսօր Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ ունեցած կարճատեւ զրույցի ժամանակ։ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, Ա.Ղուկասյանի խոսքերով, հետաձգվել է Ադրբեջանի անպատրաստության պատճառով։ Ըստ նրա, համանախագահների առաջարկները լինելու են ոչ գրավորՙ նպատակ ունենալով ճշտել կողմերի դիրքորոշումները։