ՄՈՍԿՎԱ, 12 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ռուսաստանյան ՄիԳ-29 ինքնաթիռը կործանվել է ուսումնական վարժանք կատարելիս։ Կործանիչը պտույտէջք է սկսել եւ չի կարողացել դուրս գալ այդ վիճակից։ Այդ մասին են վկայում ողբերգության ականատեսները, որի մասին այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանում ՌԴ պաշտպանության նախարարության 102-րդ ռազմահանգրվանի ռուսաստանյան ավիախմբի մի աղբյուր։
Այժմ ինքնաթիռը որոնում են 7-րդ ավիահանգրվանի փրկարարա-որոնողական ծառայության հերթապահ ուժերը։ Դրանց կազմում սկզբում գործում էին ցամաքային երեք ջոկատներՙ յուրաքանչյուրը 8-10 մարդ թվաքանակով, եւ Մի-8 մի ուղղաթիռ։ Իսկ այնուհետեւ ավիաաղետի երկու հավանական վայրերը որոշելուց հետո ուղարկվել են լրացուցիչ որոնողական խմբեր։ Որոնումը դժվարանում է վատ եղանակիՙ ամպամածության, մառախուղի, թաց ձյան եւ լեռնային տեղանքի բարդ պայմանների պատճառով։ Կործանիչը վարում էր առաջին կարգի օդաչու 39-ամյա Կոնստանտին Կարդաշը։