«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2003-11-11 | #207, 2003-11-12 | #208, 2003-11-13


ՇԻՐԱԿԻ ԱԻՄ-ԱԿԱՆՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԹԸ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Նոյեմբերի 12-ին «Ազգային ինքնորոշում» միավորման Շիրակի մարզային կազմակերպության մի քանի տասնյակ անդամներ քայլերթ կազմակերպեցին դեպի մի շարք դեսպանատներ, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ եւ ՀՀ նախագահի նստավայր եւ հայտարարության տեքստ բաժանեցին։

Շիրակցի ԱԻՄ-ականները բողոքում են օրերս դատարանի որոշմամբ իրենց մարզային գրասենյակի փակման դեմ։ Ըստ հայտարարության, Շիրակի ԱԻՄ-ականները, որ արդեն ավելի քան մեկ տասնամյակ ապացուցել են իրենց նվիրվածությունը հայրենիքին, պատրաստ էին կրկին դիմանալ դժվարություններին, «բայց մեր հայրենակիցներ կոչվածներից այսպիսի նենգ հարվածի պատրաստ չէինք եւ որոշեցինք, մեր սրտերում վառ պահելով մեր մեծ երազը, գնալ մեր մեծերիՙ Գարեգին Նժդեհի, Անդրանիկի, Դրոյի եւ մյուսների ճանապարհով»։

ԱԻՄ գրասենյակից հայտնեցին, որ Շիրակի ԱԻՄ-ականները քաղաքական ապաստան են խնդրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից եւ պատասխանը կստանան 10-15 օրից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4