Պատմական թեմաներով գրված Էսսեի համար սահմանված «Մինտուրնո» Իտալիայի ազգային մրցանակն այս տարի շնորհվել է «Պատուհան դեպի Եղեռն։ Չտպագրված փաստաթղթեր հայերի կոտորածի վերաբերյալ (1915-1916)» մենագրության հեղինակ, պատմաբան Մարկո Իմպալյացոյին։ «Գուերինի» հրատարակչության տպագրած Դիարբեքիրի եւ Մարդինի կոտորածները վավերագրող-լուսաբանող այդ մենագրությունը, որը լույս է տեսել 2000 թ., այս տարի վերահրատարակվեց չորրորդ անգամ եւ կվերահրատարակվի նաեւ 2004 թ.։
Իտալիայում ՀՀ դեսպանություն