«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2003-11-11 | #207, 2003-11-12 | #208, 2003-11-13


ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԹՈՒՐՔ-ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Թուրք-հայ գործարար միությունը նոյեմբերի 12-ի հաղորդագրությամբ անդրադարձել է Եվրահանձնաժողովի ամենամյա հերթական զեկուցագրին, որտեղ «Համատեղ արտաքին եւ անվտանգության քաղաքականություն» խորագրի տակ տեղ է հատկացնում հարեւանների հետ Թուրքիայի հարաբերություններին։

Ըստ հաղորդագրության, հանձնաժողովը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական համագործակցության հաստատմանն ուղղված ջանքերի համար բարձր է գնահատել թուրք-հայ գործարար միության գործունեությունը։

Վերոհիշյալ միությունը դա համարում է դրական նախադրյալ եւ պահանջում, որ Թուրքիան ելնելով ԵՄ-ի «հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների» սկզբունքից, առանց ժամանակ կորցնելու ձեռնամուխ լինի ստանձնելու տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը նպաստելու այն դերը, ինչ Անդրկովկասում ակնկալվում է նրանից։

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4