Նոյեմբերի 16-ին Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուի հրավերով եռօրյա պետական այցով Ռումինիա կմեկնի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը։ Հանրապետության նախագահին կուղեկցեն արտաքին գործերի, կապի ու տրանսպորտի նախարարները, պատգամավորներ, Ռումինիայում ՀՀ դեսպանը, պաշտոնատար այլ անձինք, գործարարներ, լրագրողներ։
Այցի հիմնական նպատակն է խորացնել համագործակցությունը երկու երկրների միջեւ, նպաստել միջպետական կապերի զարգացմանը, ուրվագծել տնտեսական համագործակցության հեռանկարը, անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ խորհրդատվություններ, աջակցել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ հաստատել սերտ համագործակցություն միջազգային կազմակերպություններում։
Նոյեմբերի 18-ի երեկոյան Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ