Գլենդեյլից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Կասկադ» ժողովրդական երգերի եռյակը մասնակցելու է նոյեմբերի 27-ին տեղի ունենալիք «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնին, որի ընթացքում խումբը կատարելու է իր վերջինՙ «Հին փողոց» ալբոմից երգեր։ «Մենք բոլորին խրախուսում ենք մասնակցելու այս հայրենանվեր միջոցառմանը», այս առթիվ ասել է երգիչ Արման Աղաջանյանը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնաճյուղը Գլենդեյլում հիմնադրվել է 1993-ին, եւ անցյալ մեկ տարվա ընթացքում, ըստ հաղորդագրության, կարողացել է հանգանակել 20 մլն ամերիկյան դոլարՙ Հայաստանին եւ Արցախին նպատակաուղղված տարբեր մարդասիրական ծրագրերի համար։
Հ. Ծ.