«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2003-11-13 | #209, 2003-11-14 | #210, 2003-11-15


ԿԱՍՊԱՐՈՎԸ ԶԻՋԵՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԻՆ

Նյու Յորքում Գարի Կասպարովի եւ «Ֆրիտց-8» համակարգչային ծրագրի միջեւ ընթացող շախմատային մրցախաղի 2-րդ պարտիան 39-րդ քայլում ավարտվեց աշխարհի 13-րդ չեմպիոնի պարտությամբ։ Մասնագետների կարծիքով, այդ պարտիայում Կասպարովն իր լավագույն խաղը ցուցադրեց, սակայն ցայտնոտում, 32-րդ քայլում կոպիտ սխալ թույլ տվեց եւ ի վերջո պարտվեց։ Շատերն այն համոզման են, որ եթե մրցախաղն ընթանար սովորական շախմատի խաղատախտակի շուրջ, եւ Գարին հնարավորություն ունենար քայլերը ձեռքով կատարելու, ապա նման սխալ թույլ չէր տա եւ մինչ ֆիգուրին ձեռք տալը, կնկատեր իր սխալը։ Ինչեւէ, համակարգիչն անմիջապես օգտվեց այդ սխալից եւ ընդամենը 7 քայլ հետո համոզվելով, որ փրկություն չկա, Կասպարովը հանձնվեց։ Մրցամարտի հաշիվը դարձավ 1,5-0,5ՙ հօգուտ համակարգչի։ Հիշեցնենք, որ մրցամարտն անցկացվում է 4 պարտիայից։ Վաղը մրցակիցները կանցկացնեն 3-րդ պարտիան։ Կասպարովը խաղալու է սպիտակ խաղաքարերով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4