Նոյեմբերի 14-ին «Ազգ» օրաթերթում տպագրված «Արտակարգ իրավիճակ Էրեբունու Ավանեսովի 2-րդ նրբանցքում» հոդվածի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ նշված հասցեում մրցույթով շահած «Երեւանջրշին» կազմակերպությունը կատարում է շինարարական-մոնտաժային աշխատանքներ (փոխվում է կոռոզիայի ենթարկված եւ շարքից դուրս եկած L=450 մ d=200 մ խողովակաշարը), ներկայումս կատարվում են խողովակաշարի փորձարկման աշխատանքներ, ավարտելուց հետո կկատարվեն հետլիցքի եւ բարեկարգման աշխատանքները, ժամկետՙ մինչեւ նոյեմբերի 20-ը։
Հարկ եմ համարում նշել, որ ամբողջ շինարարության ընթացքում փողոցի ջրամատակարարումը չի ընդհատվել, իսկ հարակից շենքի նկուղում հավաքված ջրերը մենք կարտամղենք։
ՌՈԲԵՐՏ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, Երեւանի «Ջրմուղ-կոյուղու» «Էրեբունի» մասնաճյուղի տնօրեն