«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2003-11-15 | #211, 2003-11-18 | #212, 2003-11-19


ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼԻՑ

Ֆուտբոլասերներն արդեն տեղյակ են, որ ֆուտզալի 2004 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը, զիջելով Խորվաթիայի եւ Հունգարիայի ֆուտբոլիստներին, դուրս մնաց հետագա պայքարից։ Օրերս կայացած վիճակահանությամբ հայտնի են դարձել ֆուտզալի 2005 թ. Եվրոպայի առաջնության ընտրական խմբերի կազմերը։ Հայաստանի հավաքականը, որպես ցածր վարկանիշ ունեցող ընտրանի, պայքարը սկսելու է նախնական փուլից։ Այս փուլում 7 հավաքականներ բաժանվել են երկու խմբի։ ՀՀ հավաքականն ընդգրկվել է «A» խմբում, որտեղ ուժերը չափելու է Բուլղարիայի, Ռումինիայի եւ Ղազախստանի ընտրանիների հետ։ «B» խմբում հանդես են գալու Ալբանիայի, Կիպրոսի եւ Անգլիայի հավաքականները։ Խմբերի հաղթողները կընդգրկվեն ընտրական մրցաշարի մասնակիցների ցանկում։ Հաջողության դեպքում Հայաստանի հավաքականը կընդգրկվի ընտրական 2-րդ խմբում, որտեղ պայքարի մեջ կներգրավվեն Ուկրաինայի, Բելառուսի եւ Սլովակիայի հավաքականները։ Ընդհանուր առմամբ կազմավորվել է ընտրական 7 խումբ, որոնց հաղթողներն առաջնության կազմակերպիչ Չեխիայի հավաքականի հետ հանդես կգան Եվրոպայի առաջնության եզրափակիչում։

Ահա ընտրական խմբերի կազմը.

1-ին խումբ. Հոլանդիա, Բելգիա, Իսրայել, Ֆրանսիա։

2-րդ խումբ. Ուկրաինա, Բելառուս, Սլովակիա, «A» խմբի հաղթող։

3-րդ խումբ. Պորտուգալիա, Անդորրա, Մոլդովա, «B» խմբի հաղթող։

4-րդ խումբ. Իսպանիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Լիտվա։

5-րդ խումբ. Ռուսաստան, Սերբիա, Ադրբեջան, Վրաստան։

6-րդ խումբ. Խորվաթիա, Հունգարիա, Լատվիա, Հունաստան։

7-րդ խումբ. Իտալիա, Լեհաստան, Մակեդոնիա, Բոսնիա։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4