ՏԱՎՈՒՇ, 18 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Նոյեմբերի 17-ին ժամը 12։30-ի սահմաններում Ադրբեջանի Ղազախի շրջանի հենակետերից հրազենային կրակ է բացվել Կիրանց-Ոսկեպար սահմանամերձ ճանապարհի վրա, ինչի հետեւանքով Տավուշի մարզի Բաղանիս գյուղի 66-ամյա բնակիչ Սուրեն Ավագյանը վիրավորվել է ձախ ոտքից։ Նրան Նոյեմբերյանի հիվանդանոցում բուժօգնություն են ցուցաբերել։
Ներկայումս Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը ավտոմեքենաներն անցնում են ոչ թե սահմանամերձ ճանապարհով, այլ «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ վերջերս շահագործման հանձնվածՙ սահմանը շրջանցող ավտոճանապարհով։