ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային հերթական ցուցակը նոյեմբերի 19-ի դրությամբ։ Աշխարհի 204 հավաքականների մեջ Հայաստանի ընտրանին 112-րդն է։ Նրա հաշվին գրանցված է 411 միավոր։ Նախորդ ամսվա համեմատ ՀՀ հավաքականը 3 հորիզոնականով նահանջել է։ Ինչ վերաբերում է ուժեղագույններին, ապա առաջին քառյակը մնացել է անփոփոխ։ Ընդ որում, ֆրանսիացիներն աստիճանաբար կրճատում են միավորների տարբերությունը բրազիլացիներից։ 3 հորիզոնականով առաջընթաց է ապրել Մեքսիկայի հավաքականը, որը եզրափակում է լավագույն հնգյակը։ Նախորդ ամսվա համեմատ լավագույն տասնյակում տեղ է գրավել Չեխիայի ընտրանին։
Ահա դասակարգման ցուցակի 20 լավագույն հավաքականների ցուցանիշները.
1. Բրազիլիա | 852 |
2. Ֆրանսիա | 826 |
3. Իսպանիա | 785 |
4. Արգենտինա | 750 |
5. Մեքսիկա | 742 |
6. Հոլանդիա | 740 |
7. Թուրքիա | 739 |
8. Անգլիա | 738 |
9. Գերմանիա | 736 |
10. Չեխիա | 735 |
11. Իտալիա | 733 |
12. ԱՄՆ | 732 |
13. Դանիա | 714 |
14. Կամերուն | 712 |
15. Իռլանդիա | 706 |
16. Բելգիա | 696 |
17. Շվեդիա | 681 |
18. Պորտուգալիա | 680 |
19. Կոստա Ռիկա | 679 |
20. Խորվաթիա | 662 |