ՎԱՆԱՁՈՐ, 19 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Անցած շաբաթՙ նոյեմբերի լույս 15-ի գիշերը, անհայտ անձինք կողոպտել են Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի առանձնատունը։ Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, ինքը քաղաքապետը այդ ժամանակ տանը չի եղել, սակայն տանն են եղել նրա ընտանիքի անդամները, որոնք չեն նկատել, որ գողություն է կատարվում։ Նույն աղբյուրների վկայությամբ, կողոպտիչները գողացել են ոսկյա զարդեր։ Լոռու մարզի դատախազ Արթուր Մկրտչյանը հայտնեց, որ կողոպտիչները դեռ ձերբակալված չեն։