ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոյեմբերի 19-ին, տեղական ժամանակով ժամը 7 անց 47 րոպեին, Հայաստանի տարածքում, Ամասիա քաղաքից 8 կմ դեպի հյուսիս արեւելք տեղի է ունեցել 2,5 մագնիտուդով երկրաշարժ։ Ինչպես հայտնեցին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունիցՙ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ։