«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2003-11-19 | #213, 2003-11-20 | #214, 2003-11-21


ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի 36 շենքի 51 բնակարանում հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած դաժան սպանության փաստով նախաքննությունը շարունակվում է, սակայն որեւէ ձերբակալված կամ կալանավորված անձ առայժմ չկա։ Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունում։

Հանցագործությանը զոհ էին գնացել վարձակալական հիմունքներով այդ տանը բնակվող նույն շենքի 9-րդ բնակարանում գրանցված Հր. Բերժյանի, Ա. Հայրապետյանի, Գ. Հայրապետյանի եւ Դ. Նիտալյանի դիակներըՙ բռնության հետքերով։ Սպանվածների գլուխների վրա առկա են եղել բութ գործիքով հասցված վնասվածքների հետքեր։

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի ամբիոնի դեկան Կարեն Մկրտչյանի սպանության քրեական գործի նախաքննությունը։ Ինչպես հայտնեցին նշված գերատեսչությունում, նախաքննական մարմնի կողմից քր. գործով ձերբակալված անձինք դեռեւս չկան։

Կ. Մկրտչյանին անհայտ անձինք սպանեցին այս տարվա հուլիսի 2-ին, Սայաթ-Նովա պողոտայի 37 շենքի մոտ։

Նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Մկրտչյանի վրա կրակել են «Նագան» տեսակի ատրճանակից, եւ նա մահացել է ձախ աչքին դիպած մեկ գնդակից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4