«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2003-11-20 | #214, 2003-11-21 | #215, 2003-11-22


ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԱԻՄ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

2003 թ. հոկտեմբերի 6-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով որոշում էր ընդունել ԱԻՄ-ի դրամական միջոցների եւ գույքի վրա արգելանք դնելու ու ԱԻՄ կուսակցությունից «հօգուտ Հայաստանի Հանրապետության կառավարության... 15 միլիոն... դրամ» բռնագանձելու մասին, որ նշանակում էր ԱԻՄ գործունեության փաստացի կասեցում։

Երեկ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանը չեղյալ հայտարարեց կառավարության պահանջը, որն ըստ էության նշանակում է ԱԻՄ-ի գործունեության իրավունքի վերականգնում։

Բռնագրավված գրասենյակների հարցով ԱԻՄ-ը դիմելու է մարդու իրավունքների եվրոպական դատարան։

ԱԻՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4