«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2003-11-21 | #215, 2003-11-22 | #216, 2003-11-25


«ՇԻՐԱԿԸ» ԲՐՈՆԶԵ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Վերջնագիծը հատեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 12-րդ առաջնությունը։ Ավարտական տուրի հանդիպումները պետք է վերջնականապես որոշեին բրոնզե մրցանակակրին։ Առաջնության պարգեւներին հավակնում էին «Շիրակն» ու «Միկան»։ Ընդ որում, «Միկան» մրցանակակիր կարող էր դառնալ միայն այն դեպքում, եթե «Շիրակը» սեփական դաշտում չկարողանար հաղթել հետնապահներից մեկինՙ «Լեռնագործին»։ Բայց դա տեղի չունեցավ։ Շիրակցիները հենց խաղասկզբից դիմեցին վճռական գրոհների եւ արդեն 11-րդ րոպեին Կարեն Ալեքսանյանը բացեց հաշիվը։ Երեք րոպե անց Երվանդ Հակոբյանը 2-րդ գնդակն ուղարկեց «Լեռնագործի» դարպասըՙ փաստորեն վճռելով խաղի ելքը։ Ընդմիջումից հետո եւս 4 անգամ գնդակը հայտնվեց հյուրերի դարպասում։ 2 գոլ իր օգտին գրանցեց Արտյոմ Հակոբյանը, մեկական անգամ աչքի ընկան Երվանդ Հակոբյանն ու Արարատ Հարությունյանը։ «Լեռնագործը» միայն խաղի վերջին րոպեին կարողացավ «թրջել» հաշիվը շնորհիվ Ալեն Մովսիսյանի խփած գոլի։ Այսպիսով, հաղթելով 6-1 հաշվով, «Շիրակը» երկրորդ անգամ դարձավ ՀՀ առաջնության բրոնզե մրցանակակիր։ Հարկ է նշել, որ շիրակցիները 10-րդ անգամ են նվաճում առաջնության պարգեւները, ինչը յուրատեսակ ռեկորդ է։ «Շիրակը» 3 անգամ նվաճել է ՀՀ չեմպիոնի տիտղոսը, 5 անգամ արժանացել արծաթե մեդալների, 2 անգամ էլ դարձել է բրոնզե մրցանակակիր։ «Միկան» եւս սեփական հարկի տակ հաղթանակ տոնեց, որն այլեւս չէր կարող ազդել թիմի մրցաշարային վիճակի վրա։ Հյուրընկալելով «Դինամոյին», «Միկան» 2 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Ընդամենը 2 րոպեի ընթացքում Մարատ Մկրտչյանի եւ Արտյոմ Ադամյանի խփած գնդակները հաղթանակ պարգեւեցին «Միկայի» ֆուտբոլիստներին։

«Բանանցը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Արաքսին»։ Սակավաթիվ մարզասերները մարզադաշտ էին եկել ականատես լինելու առաջնության գլխավոր ռմբարկու Արա Հակոբյանի հերթական գոլերին, սակայն պարզվեց, որ վերջինս որակազրկված է եւ խաղին չի մասնակցելու։ Արայի բացակայության պայմաններում «Բանանցում» գլխավոր գործող անձը դարձավ նրա եղբայրըՙ Արամը, որն ընթացիկ մրցաշրջանում էլ աչքի ընկավ արդյունավետությամբ։ Այս խաղում Արամը դարձավ 2 գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում նա իր օգտին գրանցեց 21 գոլ եւ արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց։ Մինչ այդ, նա առավելագույնը խփել էր 15 գնդակ (2001 եւ 2002 թթ.)։ Հետաքրքրական է, որ «Բանանցի» խփած 89 գոլերից 66-ը բաժին է ընկնում Արա եւ Արամ Հակոբյաններին։ Այսինքնՙ նրանք երկուսով ավելի շատ գոլ են խփել, քան առաջնության մասնակից մյուս 6 թիմերը։

«Բանանցը» «Արաքսին» հաղթեց 5-1 հաշվով։ Մյուս գոլերի հեղինակներ դարձան Արշակ Ամիրյանը, Սամվել Մելքոնյանը եւ Արարատ Առաքելյանը։ Հյուրերից 11 մ հարվածով միակ գոլը խփեց Կարեն Ասատրյանը։ «Բանանցի» եւ «Փյունիկի» միջեւ հեռակա պայքար էր ընթանում առաջնության ամենաարդյունավետ թիմի կոչման համար։ Այդ պայքարում հաղթող ճանաչվեց «Բանանցը» (89 գոլ)ՙ 2 գնդակով գերազանցելով «Փյունիկի» ցուցանիշը։ Ճիշտ է, փյունիկցիներն էլ դարձան ամենահուսալի պաշտպանություն ունեցող թիմը։ 28 հանդիպումներում «Փյունիկը» սեփական դարպասն է ընդունել 11 գոլ։ Ավարտական խաղում երկրի չեմպիոնը 4-0 հաշվով պարտության մատնեց «Կոտայքին»։ Գոլերի հեղինակներ դարձան Էդգար Մանուչարյանը, Մարիան Զեչիուն ու Ասքանազ Փաչաջյանը, մեկ գնդակ էլ սեփական դարպասն անցկացրեց կոտայքցի Վահագն Մինասյանը։

Եվ այսպես, ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հերթական առաջնությունը, որը մարզասերներին առանձնապես ուրախանալու քիչ առիթներ տվեց։ Պատճառն անհաշտ պայքարի, սուր մրցակցության բացակայությունն էր, թիմերի խաղամակարդակների խիստ տարբերությունը, ինչն իր վառ արտահայտությունը գտավ մրցաշարային աղյուսակում մասնակիցների արդյունքներում։ Ցավոք, սա է իրականությունը։ Կյանքը ցույց տվեց, որ 8 թիմով առաջնության անցկացումն իրեն բնավ էլ չարդարացրեց։

Ամփոփիչ աղյուսակ

ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ28235087-1174
2. Բանանց28213489-1566
3. Շիրակ28172963-3453
4. Միկա28156749-2951
5. Կոտայք28871329-5631
6. Դինամո28541918-6919
7. Լեռնագործ28361920-7215
8. Արաքս28232317-869

Ռմբարկուները

Արա Հակոբյան«Բանանց»45
Արամ Հակոբյան«Բանանց»21
Տիգրան Դավթյան«Շիրակ»15
Գալուստ Պետրոսյան«Փյունիկ»12
Լեւոն Փաչաջյան«Փյունիկ»12
Էդգար Մանուչարյան«Փյունիկ»12

© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4