«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2003-11-22 | #216, 2003-11-25 | #217, 2003-11-26


ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ՍԲ. ԳԱՅԱՆԵ ՎԱՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ

ՌԱԿ Կալիֆոռնիայի պաշտոնաթերթ «Նոր օր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ ամերիկահայ դատավոր Արմանտ Արաբյանը խոստացել էր ստանձնել Սբ. Գայանե վանքի վերանորոգչական աշխատանքների ծախսերը։ Եվ ահա պրն Արաբյանը եւ իր տիկինըՙ Նենսին, Ամենայն հայոց վեհափառ Գարեգին Բ-ին տված խոստմանը հավատարիմ, հարյուր հազար դոլարի նվիրատվություն են կատարում Մայր աթոռ Սբ. Էջմիածնինՙ ի նպաստ վանքի նորոգման։

Իր վերջին այցին Սբ. Էջմիածին, պրն Արաբյանը հանդիպեց Վեհափառ հայրապետին, որը բարձր գնահատելով Արաբյանի ծառայությունը Հայ առաքելական եկեղեցունՙ նրան պարգեւատրեց Սբ. Գրիգոր Լուսավորչի շքանշանով։ Պարգեւատրման արարողությունը տեղի ունեցավ Վեն Նայսի Սբ. Պետրոս եկեղեցումՙ Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանի ձեռամբ, հոգեւորականների եւ հյուրերի ներկայությամբ։

Հավելյալ տեղեկացվում է, որ հանգստի գնացած պատվարժան դատավորը եւ իր կինը նյութապես օժանդակել են նաեւ Արեւմտյան թեմին, կահավորել են Սբ. Պետրոս եկեղեցու «Հարսի սենյակը» եւ եկեղեցու մուտքին տեղադրել Հայաստանի Հանրապետության դրոշակը։ Իսկ քանի որ տկն Նենսի Արաբյանն անդամ է առաջնորդարանի Տիկնանց օժանդակ մարմնի, տարիներ շարունակ տարբեր առիթներով աջակցում է առաջնորդարանին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4