Սերբիայում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալի արժանացավ 51 կգ քաշային բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը։ Բացի հաղթող ճանաչվելուց, հայ բռնցքամարտիկն արժանացել է լավագույն տեխնիկայի համար սահմանված հատուկ մրցանակին։