ԿԲ խորհուրդը նոյեմբերի 25-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տ. Սարգսյանը, փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը եւ հրապարակումը» կանոնակարգ 3-ում եւ «ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից ՀՀ ԿԲ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման» կարգում։
Խորհուրդը հաստատեց «ՀՀ ԿԲ-ում դրամագիտական արժեքների թողարկման եւ հաշվառման կարգը»ՙ նոր խմբագրությամբ։
ԿԲ կառավարման բարձրագույն մարմինը որոշեց թողարկել FIFA 2006թ. ֆուտբոլի աշխարհի գավաթին նվիրված արծաթե հուշադրամ։
Խորհուրդը որոշեց արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիաներ տրամադրել անհատ ձեռնարկատեր Շեյրի Գրիգորյանին եւ «Դոնկա» ՍՊԸ-ին։
Խորհրդի որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց «Կապիտալ Ինվեստ» ՍՊԸ արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 42 լիցենզիան։
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն