Նոյեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.
Դրամական բազա, դրամական զանգված
Փողի բազան նվազել է 1 մլրդ 986 մլն դրամով եւ նոյեմբերի 20-ին կազմել 103 մլրդ 391 մլն դրամ։ Զուտ արտաքին ակտիվները (առանց սեփականաշնորհման միջոցների) նվազել են 33 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվներըՙ 1 մլրդ 953 մլն դրամով։
Նոյեմբերի 7-14-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածը աճել է 738 մլն դրամով եւ նոյեմբերի 14-ին կազմել 213 մլրդ 658 մլն դրամ (ընդգրկված են 20 բանկերի ցուցանիշները)։ Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1 մլրդ 560 մլն դրամով եւ կազմել 84 մլրդ 989 մլն դրամ։ Դրամով ցպահանջ ավանդները նվազել են 2 մլրդ 125 մլն դրամով եւ կազմել 26 մլրդ 308 մլն դրամ։ Ժամկետային, խնայողական եւ արտարժութային ավանդներն աճել են 1 մլրդ 303 մլն դրամով եւ կազմել 102 մլրդ 361 մլն դրամ։ Արտարժույթով ավանդներն աճել են 123 մլն դրամով եւ կազմել 90 մլրդ 48 մլն դրամին համարժեք արտարժույթ։ Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 43 մլրդ 572 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ աճել են 752 մլն դրամով), ժամկետայիններըՙ 46 մլրդ 476 մլն դրամ (նվազումըՙ 629 մլն դրամ)։
Ֆինանսական շուկա
Նոյեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում տեղաբաշխվել է 600 մլն դրամի 46-շաբաթյա ՊՊՙ 10.1304 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, եւ մարվել 600 մլն դրամի 49-շաբաթյա ՊՊՙ 15.7731 տոկոս տարեկան եկամտաբերությամբ։
Շաբաթվա ընթացքում ԿԲ-ն ներգրավել է 900 մլն դրամի ավանդՙ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, եւ մարել 700 մլն դրամի ավանդՙ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով։
Նշված ժամանակահատվածում ԿԲ-ն կնքել է 624.476.621 դրամի հակադարձ ռեպո-համաձայնագրերՙ 9 տոկոս տարեկան եկամտաբերությամբ եւ մարել 516.975.119 դրամի հակադարձ ռեպո-համաձայնագրերՙ 9 տոկոս տարեկան եկամտաբերությամբ։
Արտարժույթի շուկա
Նոյեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել է 0.39 տոկոսովՙ 563.00 դրամից հասնելով 565.19 դրամի։
Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 28,926 հազար ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 567.25 դրամ։
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն