«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2003-11-22 | #216, 2003-11-25 | #217, 2003-11-26


ՄԻԳ-29-Ը ԿՈՐԾԱՆՎԵԼ Է ԹՌԻՉՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՂՔՈՎ

ՄՈՍԿՎԱ, 25 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ռուսական ՄիԳ-29 կործանիչի աղետը Հայաստանում տեղի է ունեցել թռիչքների ղեկավարության մեղքով։ Այս մասին հայտարարել է օդային այդ պատահարի պատճառների հետաքննության հանձնաժողովի անդամներից մեկը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ «ՄիԳ-29-ի աղետի պատճառների հետաքննությունն ավարտված է։ Աղետի համար մեղավոր է թռիչքների ղեկավարող խումբը, որը ինքնաթիռը բարդ օդերեւութաբանական պայմաններում ուղղորդել է դեպի լեռները», հայտարարել է նա։ Ըստ նրա, «օդաչուն, որ թռիչքը կատարում էր լեռներում, գործել է անվստահ, ինչը նույնպես նպաստել է կործանիչի աղետին»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4