ՄՈՍԿՎԱ, 28 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպում կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այդ մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։