«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2003-11-27 | #219, 2003-11-28 | #220, 2003-11-29


ՌԱՄՍՖԵԼԴԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ

ԲԱՔՈՒ, 28 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը եկող շաբաթ կարճատեւ այցով կժամանի Ադրբեջան։ Այս տեղեկատվությունը հաստատել են Բաքվում ԱՄՆ-ի դեսպանությունում։ Այցի ճշգրիտ ամսաթիվն առայժմ չի հաղորդվում։ Սպասվում է, որ Պենտագոնի ղեկավարը Բաքվում բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ։

Ադրբեջանական աղբյուրների տվյալների համաձայն, բանակցությունների հիմնական թեմաներ կարող են լինել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների համագործակցության ակտիվացումը, Իրաքում ադրբեջանական խաղաղապահ զորակազմի հնարավոր ընդլայնումը։ Ադրբեջանն արդեն պատրաստակամություն է հայտնել ավելացնել իր խաղաղապահների թիվը կոալիցիոն ուժերի կազմում։ Այժմ Իրաքում են գտնվում 150 ադրբեջանցի զինծառայողներ, որոնք մասնակցում են մահմեդական սրբավայրերի անվտանգության ապահովմանը։

«Ազգ»-ի կողմից հիշեցնենք, որ Ռամսֆելդն այսօր այցով կժամանի Թբիլիսի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4