«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2003-11-27 | #219, 2003-11-28 | #220, 2003-11-29


ԼԵԶՎԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանը, Հրաչյա Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր բավարարեց ՀՀ լեզվի պետական տեսչության հայցնՙ ընդդեմ Աբովյան 33 հասցեում գտնվող «DISC PLANET» տնտեսավարող սուբյեկտի։ Դատարանի վճռով վերջինս կտուգանվի նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով եւ 15-օրյա ժամկետում կպարտավորվի անգլերեն ցուցանակը փոխարինել հայերենով։

Հիշեցնենք, որ ՀՀ լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի «Մեր տանըՙ մեր լեզվով» խորագրով տասնօրյա ստուգայցերի հետեւանքով 12 տնտեսավարող սուբյեկտների տվյալներն ուղարկվել էին մայրաքաղաքի առաջին ատյանի դատարաններ։

Դեկտեմբերի 2-ին եւ 9-ին նույն դատարանը կլսի տնտեսավարող յոթ այլ սուբյեկտների դեմ հարուցված հայցերը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4