ԿԲ խորհուրդը նոյեմբերի 28-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տ. Սարգսյանը, ԿԲ գործառնությունների տոկոսադրույքները թողեց անփոփոխ. կնքվող ռեպո-համաձայնագրերի տոկոսադրույքը սահմանվեց տարեկան 10 տոկոս, տրամադրվող լոմբարդային վարկերինըՙ 20 տոկոս, իսկ ներգրավվող ավանդներինըՙ 5 տոկոս։
Խորհուրդը որոշեց հրատարակել «ՀՀ ԿԲ տեղեկագիր» ամսական պարբերականի 2003 թ. հոկտեմբեր ամսվա համարը։
ԿԲ մամուլի ծառայությունը հրապարակում է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում մակրոտնտեսական իրավիճակի ֆինանսական շուկայի միտումների նկարագիրը։
«Մակրոտնտեսական իրավիճակ։ Ըստ ՀՀ ԿԲ դիտարկումների, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 2.4% սղաճՙ նախորդ ժամանակահատվածի 0.7 դեֆլյացիայի պարագայում։
Բյուջեի միջին օրական հարկային եկամուտները կազմել են 2 մլրդ 268 մլն դրամ։
Դրամավարկային քաղաքականություն։ Նշված շրջանի ծրագրավորման համաձայն փողի բազան պետք է աճեր 2 մլրդ 492 մլն դրամով եւ նոյեմբերի 13-ի դրությամբ կազմեր 105 մլրդ 988 մլն դրամ։
Փաստացի արդյունքներով փողի բազան նոյեմբերի 13-ի դրությամբ կազմել է 105 մլրդ 377 մլն դրամ։
ԶԱԱ-ի ցուցանիշը շեղվել է ծրագրայինիցՙ 2 մլրդ 103 մլն դրամ նվազման դիմաց նվազելով 994 մլն դրամով, որը պայմանավորված է եղել 733 մլն դրամին համարժեք արժութային սվոփի իրականացմամբՙ ծրագրված 1 մլրդ 710 մլն դրամի դիմաց։
Ծրագրավորման համաձայն նախատեսվել էր ԶՆԱ-ի 4 մլրդ 595 մլն դրամի չափով աճ, սակայն արձանագրվել է 2 մլրդ 874 մլն դրամի աճ։ Շեղումը պայմանավորված է հետեւյալ բեւադրատարրերի փոփոխությամբՙ կառավարության զուտ պարտավորությունների ցուցանիշն աճել է 2 մլրդ 564 մլն դրամով, իսկ զուտ այլ ակտիվներըՙ 843 մլն դրամովՙ նախատեսված համապատասխանաբար 4 մլրդ 249 մլն դրամի եւ 1 մլրդ 656 մլն դրամի աճի փոխարեն։ Կառավարության պարտավորությունների փոփոխությունն իր հերթին պայմանավորված է եղել Կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի մնացորդի 1 մլրդ 902 մլն դրամի նվազմամբ, կառավարության դեպոզիտների 367 մլն դրամի նվազումով։ Բանկերի պարտավորությունները նվազել են 533 մլն դրամովՙ 200 մլն դրամի ավանդների զուտ մարման եւ 733 մլն դրամի արժութային սվոփի իրականացման հաշվին։ Արդյունքումՙ նոյեմբերի 13-ի դրությամբ բանկերի պարտավորությունները կազմել են 6 մլրդ 171 մլն դրամ։
Նոյեմբերի 7-ին նախորդած շաբաթվա ընթացքում փողի զանգվածը (առանց կուտակված տոկոսների) աճել է 3 մլրդ 514 մլն դրամով եւ կազմել 212 մլրդ 920 մլն դրամ։ Շրջանառության մեջ եղած կանխիկն աճել է 1 մլրդ 832 մլն դրամով, իսկ ավանդներըՙ 1 մլրդ 682 մլն դրամով։ Ցպահանջ արտարժութային ավանդներն աճել են 375 մլն դրամով, իսկ ցպահանջ դրամային ավանդներըՙ 1 մլրդ 112 մլն դրամով։ Ժամկետային արտարժութային ավանդներն աճել են 1 մլրդ 35 մլն դրամով եւ կազմել 47 մլրդ 105 մլն դրամ։ Պայմանավորված վերոգրյալովՙ դրամային զանգվածն աճել է 2 մլրդ 104 մլն դրամով եւ նոյեմբերի 7-ին կազմել 122 մլրդ 995 մլն դրամ։
Ֆինանսական շուկայի միտումները։ Այդ ժամանակաշրջանում թղթակցային հաշիվների միջին մակարդակը կազմել է 18,505 մլն դրամ, իսկ պարտադիր պահուստավորումըՙ 12.6 մլրդ դրամ։
Հաշվետու ժամանակահատվածում ներքին արժութային շուկայում, ՊՊ առաջնային եւ երկրորդային շուկաներում դիտվել են հետեւյալ միտումները։
Ներքին արժութային շուկա։ Վերոհիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԿԲ կողմից վաճառվել է 149 հազ. ԱՄՆ դոլարՙ 564.70 դրամ փոխարժեքով եւ իրականացվել է 1 մլն 300 հազ. ԱՄՆ դոլարի արժութային սվոփ։
Միջբանկային շուկայում գործառնությունների համախառն ծավալը կազմել է 61.4 մլն ԱՄՆ դոլար, որից 32 մլն ԱՄՆ դոլարի առք եւ 29.4 մլն ԱՄՆ դոլարի վաճառքՙ համապատասխանաբար 563.48 եւ 565.93 դրամ միջին կշռված փոխարժեքներով։
Նշված ժամանակահատվածում արտարժույթի շուկայում ձեւավորված ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.3%-ովՙ 558.37 դրամից մեկ ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով մինչեւ 565.45 դրամի։
ՊՊ առաջնային շուկա։ Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի 2 թողարկում, տեղաբաշխվել են 60-ամսյա եւ 51-շաբաթյա պարտատոմսերՙ 3 մլրդ 600 մլն դրամ ընդհանուր ծավալով։ 60-ամսյա ՊՊ-երի նկատմամբ պահանջարկը կազմել է 6 մլրդ 811 մլն դրամ (227%) եւ ձեւավորվել է 14.30% եկամտաբերություն։ 51-շաբաթյա ՊԿՊ-երի նկատմամբ պահանջարկը կազմել է 745 մլն դրամ եւ ձեւավորվել է 10.14% եկամտաբերություն։
ՊՊ երկրորդային շուկա։ Իրականացվել է 3 մլրդ 531 մլն դրամի գործարքՙ 10.89% միջին կշռված եկամտաբերությամբ։ Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 1 մլրդ 944 մլն դրամի գործարքՙ 9.58%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 1 մլրդ 586 մլն դրամի գործարքՙ 12.50 %-ով։
Միջբանկային ռեպո գործառնություններ։ Միջբանկային շուկայում իրականացված ռեպո գործառնությունների ծավալը կազմել է 2 մլրդ 897 մլն դրամՙ 7.64% միջին կշռված փոխարժեքով։ Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 1 մլրդ 381 մլն դրամ ծավալով ռեպո գործարքՙ 7.55%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 1 մլրդ 606 մլն դրամ ծավալով գործարքՙ 7.72%-ով։
Հաջորդ երկշաբաթյա ժամանակահատվածի ծրագրավորում Նոյեմբերի 14-27-ն ընկած ժամանակահատվածում ԿԲ ԶԱԱ-ի ցուցանիշը, ծրագրավորման համաձայն, կնվազի 103 մլն դրամովՙ պայմանավորված հիմնականում 100 մլն դրամով բյուջեի արտարժութային եկամուտների նվազմամբ։
Կառավարության զուտ պարտավորությունների ցուցանիշը կաճի 179 մլն դրամովՙ պայմանավորված Կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի մնացորդի 51 մլն դրամի կուտակմամբ եւ կառավարության դեպոզիտների 230 մլն դրամով նվազմամբ։
Բանկերի պարտավորությունները կնվազեն 283 մլն դրամովՙ ի հաշիվ 200 մլն ավանդների զուտ մարման, 517 մլն դրամ հակադարձ ռեպո գործառնությունների մարման եւ 1 մլրդ դրամ ծավալի վերակնքման։ Արդյունքում այդ ցուցանիշը ժամանակաշրջանի վերջում կկազմի 5 մլրդ 888 մլն դրամ։
Վերոհիշյալ փոփոխությունները կհանգեցնեն ԶՆԱ-ի 101 մլն դրամով նվազման։
Երկշաբաթվա ընթացքում փողի բազան կնվազի 204 մլն դրամով եւ կկազմի 105 մլրդ 173 մլն դրամ։
14.11.2003, ՀՀ ԿԲ Մամուլի ծառայություն