«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2003-11-27 | #219, 2003-11-28 | #220, 2003-11-29


ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿԱԼԻՖՈՌՆԻԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ՈՐԴԵՐ ԵՆ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ ՎՐԱՍՏԱՆ

Ինչպես տեղեկացանք ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագրի (USDA MAP) գրասենյակից, Հայաստանից կալիֆոռնիական կարմիր որդեր են արտահանվել Վրաստան։ Հայաստանում դեռեւս 1994 թ.-ին կալիֆոռնիական որդերի բազմացման տարածքներ էին ստեղծվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում եւ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ Այդ որդերի շնորհիվ ստացվում է բարձր որակի կենսահումուս։ Այս տարիների ընթացքում ավելի քան 300 գյուղացիական տնտեսություններ կալիֆոռնիական որդեր են բուծել, որը հնարավոր է դարձել շնորհիվ «Ագրոգիտասփյուռ» կազմակերպության մասնագետ, պրոֆեսոր Վաչիկ Ավագյանի մշակած հատուկ տեխնոլոգիայի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4