ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշում է ընդունել պարգեւատրել Ռուսաստանի մի խումբ գործիչների 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար։ Ինչպես հայտնել է Կրեմլի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն, այդ մասին խոսվել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ կիրակի օրը Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ։
Պրիխոդկոն նշել է, որ մոտ օրերս նշվելու է Սպիտակի ողբերգական իրադարձությունների 15-րդ տարելիցը։ Այդ առնչությամբ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որն այսօր ժամանում է Մոսկվա, նույնպես կմասնակցի պարգեւատրման արարողությանը։ Նա պարգեւներ կհանձնի, մասնավորապես, Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովին եւ մայրաքաղաքի շինարարական համալիրի ղեկավար Վլադիմիր Ռոսինին։
ՀՀ նախագահի նոյեմբերի 26-ի հրամանագրերով Յուրի Լուժկովը պարգեւատրվել է «Սբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ Վլադիմիր Ռոսինըՙ «Անանիա Շիրակացի» մեդալով։