«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2003-11-28 | #220, 2003-11-29 | #221, 2003-12-02


ՄԱԿ-Ի ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ՄԱԶԾ-Ի ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԱՅՑԵԼԵՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Երեկ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը եւ խորհրդի անդամներն ընդունեցին Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի համակարգող եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Լիզ Գրանդեին, որը ԿԲ էր այցելել գործունեությանը ծանոթանալու համար։

Հյուրի խնդրանքով ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը ներկայացրեց ՀՀ իշխանությունների կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը, երկրի մակրոտնտեսական իրավիճակը, բանկային համակարգը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը եւ այդ ոլորտներում առկա խնդիրները։ Ինչպես նշեց Տ. Սարգսյանը, միջին ժամկետ ծրագրերի առումով ԿԲ-ն որդեգրել է ցածր սղաճի եւ լողացող փոխարժեքի քաղաքականություն, որոնք նպաստում են տնտեսական աճին։ Նշվեց, որ ՀՆԱ-ի 80 տոկոսը ձեւավորում է մասնավոր հատվածը, սակայն Հայաստանի մասնավոր հատվածում դեռեւս ձեւավորման փուլում է շուկայական կանոններին համապատասխանող հարաբերությունների մշակույթը։

Լիզ Գրանդեն, բարձր գնահատելով Հայաստանի հաջողությունները, հայտնեց, որ ՄԱԿ-ում մշակվում են մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր։

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համագործակցության վերաբերյալ։

ՀՀ ԿԲ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4