«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2003-12-02 | #222, 2003-12-03 | #223, 2003-12-04


ԹՈՒՐՔԵՐՆ ԱՄԵՆԱԲԱՑԱՍԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆ ՈՒՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԲԱՅՑ...

Դեկտեմբերի 3-ին ակադեմականների մի խումբ հասարակական կարծիքի ուսումնասիրություն է անցկացրել Թուրքիայի 12 քաղաքներում 2183 մարդկանց շրջանում, որի արդյունքները հրապարակվել են «Ռադիկալ» թերթում, «Ազգին» հաղորդում է Թուրք-հայկական գործարարության զարգացման խորհուրդը (TABDC)։ Հարցախույզը կարեւոր ներդրում է համարվում հարեւան երկրների նկատմամբ Թուրքիայի հասարակական վերաբերմունքն իմանալու տեսակետից։

Ըստ այդ հարցախույզի արդյունքների, թուրքական հասարակական կարծիքն ամենաբացասական վերաբերմունքն ունի Հայաստանի նկատմամբՙ 71 տոկոս, մինչ Իսրայելի եւ Հունաստանի նկատմամբՙ 63 տոկոս։ Թուրքերի 74 տոկոսը կարծում է, որ հարեւան երկրները հողային նկրտումներ ունեն Թուրքիայի նկատմամբ, ինչը բացահայտում է Թուրքիայում ձեւավորված «թշնամական հոգեբանության» եւ «Թուրքիան շրջապատված է թշնամիներով» մտածողության սոցիալական բազայի գոյությունը։

Այսուհանդերձ, թուրքերի 44,7 տոկոսը գտնում է, որ հարկավոր է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել, մինչդեռ 43,5 տոկոսը դեմ է դրան։ Հարցախույզի մեկ այլ տվյալ մատնանշում է, որ թուրքերի 61 տոկոսն ընդունում է, որ Հայոց ցեղասպանության մասին «պնդումները» հարկավոր է ազատորեն քննարկել երկրում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4