«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2003-12-02 | #222, 2003-12-03 | #223, 2003-12-04


ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

ԲԱՔՈՒ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հստակեցվել է Եվրոպայի խորհրդի փորձագիտական խմբի կազմը, որը որոնումներ կիրականացնի Ադրբեջանում, Հայաստանում, Ղարաբաղում եւ Նախիջեւանում։ Այս խումբը կազմավորվել է մշակույթի հուշարձանների եւ գերեզմանատների ոչնչացման վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի դիմումների հիման վրա։ Այս մասին Բաքվի «525» թերթին հայտնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ալի Աբբասովը, որն ընդգրկված է ԵԽ ԽՎ գիտության, մշակույթի եւ կրթության հանձնաժողովի ենթակոմիտեում։ Աբբասովը հայտնել է, որ փորձագետների ժամանումը տարածաշրջան ծրագրված է մարտին։ Ըստ նրա, ադրբեջանական կողմը ջանքեր կգործադրի, որպեսզի փորձագետները Ղարաբաղ ճանապարհվեն Բաքվից։ Թերթը նշում է, որ փորձագետներին ուղեկցելու են Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4