«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2003-12-02 | #222, 2003-12-03 | #223, 2003-12-04


ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԳԱՂՏՆԻ ԱՅՑԵԼԵԼ Է ՎՐԱՍՏԱՆ

ԹԲԻԼԻՍ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Բերեզովսկին ուրիշի անունով վեց ժամով գտնվել է Վրաստանում, «Նովոստի» գործակալությանը հայտնել են Վրաստանի պետսահմանի պահպանության պետդեպարտամենտում։ Վրաստանի պետսահմանի պահպանության պետդեպարտամենտի մամլո կենտրոնի պետ Շալվա Լոնդարիձեն գործակալության հարցազրույցի ժամանակ ճշտել է, որ Բերեզովսկին ժամանել է Բադրի Պատարկացիշվիլու ինքնաթիռով, թբիլիսյան ժամանակով մոտավորապես կեսգիշերին։ Առավոտյան ժամը 6-ին Բերեզովսկին այդ նույն ինքնաթիռով թռել է Լոնդոն, հայտնել է Լոնդարիձեն։ Ըստ նրա, Բերեզովսկին ներկայացրել է Պլատոն Էլեւինի անունով փաստաթղթերՙ Լոնդոնում դրված վրացական վիզայով։ «Նա սովորական ստուգման է ենթարկվել։ Քանի որ Պլատոն Էլեւինը Վրաստանում չի հետախուզվում, Բորիս Բերեզովսկինՙ նույնպես, մենք իրավունք չունեինք նրան կալանավորելու եւ խուզարկելու», ասել է Լոնդարիձեն, նշելով, որ ստուգումը կատարվել է տվյալների կոմպյուտերային շտեմարանով։ Ինչպես հայտնել է Լոնդարիձեն, Բերեզովսկու փաստաթղթերը կարգին են եղել։ Թբիլիսիի օդանավակայանում ռուսական արդարադատությունից թաքնվող գործարարին դիմավորել են Բադրի Պատարկացիշվիլու ներկայացուցիչները։ Նրանց հետ Բերեզովսկին երկար ժամանակ աշխատել է։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Բադրի Պատարկացիշվիլու միջազգային հետախուզում «ԱվտոՎԱԶ»-ում 1994-1995 թվականներին կատարված մեքենաների յուրացման քրեական գործով։ Նրան առաջադրվել է մեղադրանք ՌՍՖՍՀ ՔՕ «առանձնապես խոշոր չափերի խարդախություն» հոդվածի հատկանիշներով։ Այս գործով անցնում է նաեւ ձեռներեց Բորիս Բերեզովսկին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4