ՄՈՍԿՎԱ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դարձել է «Տարվա մարդը-2003» մրցանակի դափնեկիր։ Մրցանակը հիմնել է Ռուսաստանի կենսագրական ինստիտուտը։ Այս ամենամյա պարգեւով նշվում է այն ականավոր գործիչների վաստակը, ովքեր բարերար ազդեցություն են գործում պետության եւ հասարակության կյանքի վրա։
Ինստիտուտի նախագահ Սվյատոսլավ Ռիբասը, նախօրյակին Քրիստոս Փրկչի տաճարում հանձնելով հեղինակավոր հասարակական պարգեւը, ընդգծել է, որ Արա Աբրահամյանը մեծ ներդրում ունի ազգամիջյան, միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում։ Ընդունելով մրցանակըՙ Ա. Աբրահամյանը նշել է բազմազգ պետության մեջ քաղաքացիական հասարակության ձեւավորման կարեւորությունը։