ԱՆԿԱՐԱ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքական «Հուրիեթը» գրել է, թե Կանադայի Քվեբեկի երկրամասի խորհրդարանի անդամ Իվան Բորդոքսլեն հայտարարել է, որ երկրամասի խորհրդարանն ընդունել է ապրիլի 24-ը պաշտոնապես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու որոշում։ Պատգամավորը նշել է, թե 20 հազար հայ քաղաքացիներ ունեցող Քվեբեկի խորհրդարանը դեռ 1980 թ. Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը դատապարտող որոշում էր ընդունել։